Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Իսկը «թուրքեցի» սպանություններ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Իսկը «թուրքեցի» սպանություններ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: «Իսկ ահա Թուրքիայում, ինչպես երեւում է, նույնիսկ այդպիսի նմանակ պահպանելն էլ արդեն ավելորդ է համարվում: Վերջերս այնտեղ իրականացվել է «հեղափոխական առաջխաղացում», այն է՝ թուրքական հեռուստատեսությամբ, առանց փակագծերի, երկրի հատուկ ծառայություններին հասցեագրվել է արտասահմանում ապրող ու աշխատող թուրք լրագրողներին հայտնաբերելու եւ վերացնելու կոչ:

Ըստ հունական «Greek City Times» մեդիա-հարթակի, «նման կարգի արտառոց մեկնաբանությունները» հնչեցվել են երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին լոյալ «TGRT Haber» հեռուստաալիքով: Ուղիղ եթերում հեռարձակվող «Medya Kritik» հեռուստահաղորդման ընթացքում դրա մասնակիցները Թուրքիայի հետախուզական ծառայությանը կոչ են արել սպանել արտերկրում բնակվող թրքազգի լրագրողներին: Հաղորդման խոսնակներից մեկը՝ Ջեմ Քյուչուկը, հայտարարել է, որ Էրդողանին քննադատող լրագրողներին լավ կլիներ «սատկեցնել»: Նրա հետ համամիտ էր զրուցակիցը՝ Ֆուատ Ուգուրը:

«Այլեւս պետք չէ ծանրութեթեւ անել,- անկեղծանում է Քյուչուկը:- Նրանց (քննադատ լրագրողների – Ա.Գ.) արտերկրում գտնվելու վայրերը լավ էլ հայտնի են: Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա: Եկեք տեսնենք, թե ինչ կստացվի, եթե նրանցից մի քանիսը ոչնչացվեն: Ինչպես բոլորը կսարսափեն, այդպես չէ՞»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]