Հորդառատ անձրևը կաթվածահար է արել Գյումրու երթևեկությունը
ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդառատ անձրևը կաթվածահար է արել Գյումրու երթևեկությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը հորդառատ անձրևն ուղեկցվել է կարկուտով ու կայծակով: Անձրևի պատճառով հատկապես դժվարանցանելի են դարձել քաղաք մտնող ճանապարհներն ու կենտրոնական փողոցները։ Կան ջրի մեջ հայտնված մեքենաներ: Քաղաքի շատ թաղամասեր հոսանքազրկված են: Տեղումները շարունակվում են:
Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Գյումրիում երթևեկության համար կան փակ հատվածներ, մասնավորապես` Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու ավտոկայարանից Լալայան փողոց տանող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը։ Արտակարգ իրավիճակների և ոստիկանության մարզային և համայնքային կոմունալ ծառայություններն այժմ քայլեր են ձեռնարկում խցանումները վերացնելու ուղղությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում