1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է 12 զոհի մասին հայտարարության պատճառով

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է 12 զոհի մասին 
հայտարարության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն այսօր ձերբակալել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևին (1992-1993թթ): 

Պետանվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Ռ. Ղազիևիը «սոցիալական ցանցերում նպատակաուղղված տարածել է սադրիչ տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանել, քաղաքացիներին անկարգությունների և պետական մարմինները գրավելու կոչ է արել»:

Ռահիմ Ղազիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 281-րդ (պետության դեմ կոչեր) և 282-րդ  հոդվածներով (սադրանք):

Ռ. Ղազիևի ձերբակալության իրական պատճառը, թերևս, նրա կողմից արված հայտարարությունն է այն մասին, որ ադրբեջանական կողմն արդեն ունի 12 զոհ: Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների ձախողումն Ադրբեջանի իշխանությունների համար ստեղծել է բարդ իրավիճակ: Այժմ ադրբեջանական կողմը փորձում է ամեն կերպ թաքցնել իր իրական կորուստները, և Ղազիևի ձերբակալությունը նման նպատակ է հետապնդում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]