Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ եկեղեցու Եվրոպայի թեմերի առաջնորդները դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները

Հայ եկեղեցու Եվրոպայի թեմերի առաջնորդները դատապարտել են Ադրբեջանի սադրիչ 
գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ Եկեղեցու Եվրոպայի թեմերի առաջնորդները, հայրապետական պատվիրակներն ու առաջնորդական տեղապահները հեռավար խորհրդակցություն են անցկացրել։ «Արմենպրես»-ը ներկայացնում է խորհրդակցության վերաբերյալ հաղորդագրությունը․

«Այսօր, Հայ Եկեղեցու Եւրոպայի թեմերի առաջնորդները, հայրապետական պատուիրակներն ու առաջնորդական տեղապահներն ունեցան հերթական հեռավար խորհրդակցութիւնը, որին մասնակցեցին Արեւմտեան Եւրոպայի հայրապետական պատուիրակ Տ․ Խաժակ Արքեպս․ Պարսամեանը, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ եւ Բուլղարիայի Հայոց Թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Տաթեւ Եպս․ Յակոբեանը, Անգլիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ․ Յովակիմ Եպս․ Մանուկեանը, Գերմանիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ․ Սերովբէ Եպս․ Իսախանեանը, Կենտրոնական Եւրոպայի եւ Սկանդինաւեան երկրների հայրապետական պատուիրակ Տ․ Տիրան Եպս․ Պետրոսեանը, Յունաստանի Հայոց Թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Խորէն Վրդ․ Առաքելեանը եւ Շվեյցարիայի Հայոց Թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Գուսան Վրդ․ Ալջանեանը։

Խորհրդակցութեան մասնակիցները ի շարս այլ հարցերի անդրադարձան Հայաստանի հիւսիսային սահմանների հատուածում նախորդ երեկոյեան տեղի ունեցած զինուած սադրիչ արկածախնդրութեանը, որը կրկին հրահրուել էր Ադրբեջանի ռազմական իշխանութիւնների կողմից։ Հոգեւոր առաջնորդներս աղօթելով խաղաղութեան համար եւ բնականաբար կողմնակից լինելով Արցախի հարցի միմիայն բանակցութիւնների միջոցով արդարացի լուծմանը, դատապարտում ենք Ադրբեջանի հերթական ռազմական սադրանքը եւ մեր համերշախութիւնն ենք յայտնում Հայաստանի իշխանութիւններին եւ հայոց սահմանները պաշտպանող մեր բանակին։

Աւետարանն ասում է. «Ով սուր վերցնի, սրով էլ կ’ընկնի»(Մտթ․ ԻԲ 52)։ Սա պէտք է լա՛ւ իմանան Ադրբեջանի իշխանութիւնները, եւ հասկանան, որ հայ զինուորը միշտ էլ պաշտպանելու է մեր սահմանները եւ արժանի հակահարուած է տալու սադրիչ ցանկացած գործողութեան։ Խաղաղութիւնը այլընտրանք չունի։

Աղօթում ենք խաղաղութեան համար եւ հայցում առ Աստուած, «զիլռեսցինպատերազմունք, դադարեսցինյարձակմունքթշնամեաց, տնկեսցիսէրեւարդարութիւն ի յերկրի»։ Ամէն»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]