Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հուսիթները հայտարարել են սաուդյան ռազմական օբյեկտներին եւ Եմենում ճամբարին հարվածներ հասցնելու մասին

Հուսիթները հայտարարել են սաուդյան ռազմական օբյեկտներին եւ Եմենում ճամբարին հարվածներ հասցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի «Անսար Ալլա» շարժումը (հուսիթներ) հուլիսի 13-ին հայտարարել Է Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին եւ Եմենում սաուդացի զորապետերի ու եմենցի զինվորականների հանդիպման ժամանակ ճամբարին մի շարք հարվածներ հասցնելու մասին՝ Եմենի գծով արաբական կոալիցիայի ավիահարվածներին ի պատասխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է հուսիթների զինված ուժերի ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հաղորդվել Է «Ալ Մասիրա» հեռուստաալիքի կողմից:

Բացի այդ, հուսիթների ներկայացուցչի խոսքով, հարվածը հասցվել Է Ջիզանի արդյունաբերական գոտու նավթի օբյեկտին: Նա նաեւ պնդում Է, որ Եմենի Մարիբի նահանգում սաուդացի զորապետերի ու եմենցի զինվորականների հանդիպման ժամանակ ճամբարին հասցված հարվածը կարծես հանգեցրել Է տասնյակ մարդկանց զոհվելու: Նրա խոսքով՝ գործողության անցկացման համար օգտագործվել են վերափոխված տարբերակով բալիստիկ հրթիռներ, որոնց մասին ավելի վաղ հայտնի չի եղել, եւ անօդաչուներ:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող արաբական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Թուրկի ալ-Մալիքին հայտնել Է, որ դաշինքի հակաօդային պաշտպանության ուժերը հուլիսի 13-ի լուսաբացին խոցել են չորս բալիստիկ հրթիռ եւ յոթ անօդաչու սարք, որոնք թագավորության ուղղությամբ Եմենի տարածքից արձակվել Էին քաղաքացիական օբյեկտների վրա: Եմենում ավել քան հինգ տարի շարունակվում են ռազմական գործողությունները հուսիթների եւ նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Խադիի կողմնակիցների միջեւ, որին աջակցում Է Սաուդյան Արաբիայի կողմից գլխավորվող կոալիցիան:

Սակայն կառավարական զորքերին այդ ժամանակաշրջանում չի հաջողվել գրավել Եմենի հյուսիսում հուսիթների շրջանները, ինչպես նաեւ նրանք կորցրել են հարավում գտնվող դիրքերը, որոնք գրավել Էին Հարավային Եմենի անջատատման օգտին հանդես եկող Անցումային խորհրդի կողմնակիցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]