Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս

Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Պատարա տանող ավտոճանապարհը

Կասֆալտապատվի «Հյուսիս-հարավ» մայրուղուց  դեպի Պատարա  տանող 
ավտոճանապարհը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա համայնք, ծանոթացել առկա խնդիրներին, տեղում տվել մի շարք հանձնարարականներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարը նշել է, որ համայնքների համաչափ զարգացումը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվելու են՝ ըստ առաջնահերթությունների: Անդրադառնալով Պատարայում պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ընթացիկ տարում կսկսվեն «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի համայնքն ընկած ավելի քան 10 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, առաջիկա տարիներին կկառուցվի դպրոցական նոր մասնաշենք, կշարունակվի ներհամայնքային ճանապարհների սալապատումը:

Այցի ընթացքում հանրապետության նախագահը ծանոթացել է Պատարայի դպրոցական շենքի պայմաններին, ինչպես նաեւ այցելել է գյուղում անհատ ձեռներեցի կողմից բացված «Ստեփան թոնիր-հյուրատուն»  զբոսաշրջային կենտրոն և հետաքրքրվել գործունեության տեսակներով՝ միաժամանակ հայտնելով զբոսաշրջության ոչ ավանդական տեսակների զարգացմանն աջակցելու կառավարության պատրաստակամությունը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ