Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Օգոստոս

Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երևանում, Լճաշեն համայնքում, Սիսիան քաղաքում և Ույծ գյուղում

Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երևանում,  Լճաշեն համայնքում, Սիսիան 
քաղաքում և Ույծ գյուղում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 14-ին ժամը 10.00-ից 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհ, Արշակունյաց, Սմբաթ Զորավար փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, ինչպես նաև մեկ հանրային օբյեկտի, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մի հատվածի, ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ն` Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ