1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը 650 է. հոսպիտալացման համար տանը սպասող հիվանդներ չկան

Ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը 650 է. հոսպիտալացման համար տանը 
սպասող հիվանդներ չկան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը 650 է, որից 43-ը՝ միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հիշեցնելով, որ վերջին օրվա տվյալներով արձանագրվել է վարակվածության 182 դեպք։ Ընդհանուր առմամբ դեպքերի թիվը 32 հազար 151 է։

«Կիրակի օրվա դեպքերի փոքր թիվը պայմանավորված է քիչ թվով արված թեստերով, քանի որ ոչ աշխատանքային օր է։ Ի տարբերություն վերակենդանացման բաժանմունքների, որոնք կրկին գրեթե ամբողջությամբ լիքն են, սովորական և թթվածնով ապահովված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ են լարված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ այն հիմնական ցուցանիշը, որից իրենք միշտ փորձում են խուսափել, վերաբերում է տանը սպասող քաղաքացիների թվին։ «Այսօր՝ ժամը 9։00-ի դրությամբ, չկա տանը սպասող քաղաքացի, կա միայն մեկ քաղաքացի, որը սպասում է, որ ոչ կորոնավիրուսային հիվանդանոցից տեղափոխեն կորոնավիրուսային»,- ասաց նա։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս շրջանում եղել են օրեր, երբ մինչև 200 հիվանդ սպասել է տանը: 

Արձագանքելով՝ Արսեն Թորոսյանն ասդաց, որ այդ թիվը նույնիսկ հասել է 300-ի։

«Կարևոր եմ համարում արտակարգ դրության ռեժիմի՝ առնվազն մեկ ամսով երկարացումը։ Եթե մեր վաղվա գնահատականներով այս կայուն և կայունից մի քիչ թեթևացող վիճակը պահպանվի, հնարավոր է՝ այլ որոշումներ կայացվեն»,- ասաց նա: 

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կառավարության որոշմամբ երկարաձգվեց ևս մեկ ամսով՝ մինչ օգոստոսի 12-ը՝ ժամը 17:00-ն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]