Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ջոն Տրավոլտայի կինը՝ դերասանուհի Քելլի Փրեսթոնը, մահացել Է քաղցկեղից

Ջոն Տրավոլտայի կինը՝ դերասանուհի Քելլի Փրեսթոնը, մահացել Է քաղցկեղից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 57 տարեկան հասակում կրծքագեղձի քաղցկեղից մահացել Է դերասանուհի Քելլի Փրեսթոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նրա ամուսինը՝ դերասան Ջոն Տրավոլտան, հայտնել Է Instagram-ում: «Ծանր սրտով հայտնում եմ, որ իմ գեղեցկուհի կինը՝ Քելլին, մահացել Է երկու տարի կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո»,-գրել Է Տրավոլտան: Նա նշել Է, որ մտադիր Է առաջիկայում իր ողջ ժամանակը նվիրել իրենց մորը կորցրած երեխաներին:

Փրեսթոնը եւ Տրավոլտան ամուսնացել են 1991 թվականին, նրանք ունեցել են երեք զավակ: Նրանց որդին՝ Ջեթը, մահացել Է 2009 թվականին ընկնավորության նոպայից հետո: Փրեսթոնն իր կարիերան սկսել Է 1983 թվականին եւ ճանաչում ստացել «Երկվորյակները» ու «Ջերրի Մագուայեր» ֆիլմերում խաղացած դերերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]