1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ը կարող Է Չինաստանի նկատմամբ նոր միջոցներ ներկայացնել շաբաթվա սկզբին. WSJ

ԱՄՆ-ը կարող Է Չինաստանի նկատմամբ նոր միջոցներ ներկայացնել շաբաթվա սկզբին. 
WSJ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող Է Չինաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կամ այլ սահմանափակիչ միջոցներ սահմանելու մասին հայտարարել արդեն շաբաթվա սկզբին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 12-ին այդ մաիսն հայտնել Է The Wall Street Journal (WSJ) թերթը:

Թերթի աղբյուների տվյալներով՝ վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցներ հուլիսի 9-ին անցկացրել են հանդիպում այն միջոցների փաթեթի որոշման նպատակով, որոնք կարող են կիրառվել ՉԺՀ-ի նկատմամբ: Համանման հանդպում Է նախատեսված «շաբաթվա սկզբին»: Դրանից անմիջապես հետո կարող Է հայտարարվել այս կամ այլ սահմանափակիչ միջոցներ մցվելու մասին: Ըստ որում հրատարակության տվյալներով՝ Թրամփի վարչակազմում չափազանց զգուշորեն են մոտենում միջոցների փաթեթի որոշմանը՝ երկյուղ կրելով այն բանից, որ դրանք կա՛մ լուրջ ճնշում չեն գործադրի Չինաստանի իշխանությունների վրա, կա՛մ «վտանգի կենթարկեն ԱՄՆ-ի եւ Հոնկոնգի իշխանություններին եւ սպառողներին»:

Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ռոբերտ Օ’Բրայենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի իշխանությունները մոտ օրերին եւ շաբաթներին կարող են Չինաստանի նկատմամբ կիրարկել զգալի քանակությամբ նոր միջոցներ: Նա ընդգծել Է, որ դրանք կվերաբերեն Վաշինգտոնի հետ հարաբերություններում Հոնկոնգի հատուկ կարգավիճակի հետկանչմանը: Բացի դրանից, նրա խոսքով՝ ԱՄՆ-ի իշխանությունները դիտարկում են WeChat սոցալական ցանցում չինական TikTok հավելվածի նկատմամբ միջոցներ սահմանելու հնարավորությունը: Օ’Բայենի պնդմամբ՝ դանք օգտագործվում են «ամերիկացիների անձնական տվյալների ստացման համար, որոնք այնուհետեւ ուղարկվում են Պեկին, որտեղ դրանք կարող են օգտագործվել թշնակաման նպատակների համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]