Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նոր տարազներ՝ Ալավերդիի հունական համայնքի երգչախմբի համար

Նոր տարազներ՝ Ալավերդիի հունական համայնքի երգչախմբի համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Հայաստանի հունական համայնքների միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Տարազներ Ալավերդիի հունական համայնքի երգչախմբի համար» ծրագիրը, որի նպատակն էր Ալավերդիի հունական համայնքի երգչախմբի ստեղծագործական ծրագրերի խթանումը՝ 15 բեմական տարազների պատրաստման միջոցով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեիցն ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Երգչախումբը ստեղծվել է 2019 թվականին, ունի շուրջ 20 մասնակից Ալավերդիից և շրջակա համայնքներից, ինչպես նաև ինքնատիպ երգացանկ՝ կազմված պոնտական և այլ հունական ավանդական երգերից։ Տարազների նախնական էսքիզները մշակվել են պոնտական ավանդական հագուստին բնորոշ ձևերի, նախշերի և գունային գամմայի հիման վրա։ Հիմնական բնութագրական շեշտադրումներն արված են աղջիկների տարազի գլխազարդերի, գոգնոցների և տղաների անթև բաճկոնի ու կտորե գոտիների ձևավորման միջոցով։ Արդյունքում, Ալավերդու հունական համայնքի երգչախմբի սաներն ունեն բեմական ներկայանալի հագուստ և ոգևորված են հանդես գալու հունական ոչ նյութական մշակութային ժառանգության տարածմանը միտված համերգային ծրագրերով: Արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ ծրագիրն իրականացվել է սահմանված կանոնների և ցուցումների խիստ պահպանմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]