Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս

Ադրբեջանական խոցված ՈՒԱԶ-ի լուսանկարները հայտնվել են ԶԼՄ-ներում

Ադրբեջանական խոցված ՈՒԱԶ-ի լուսանկարները հայտնվել են ԶԼՄ-ներում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական զինված ուժերի խոցված «ՈՒԱԶ» մեքենայի լուսանկարները հայտնվել են համացանցային լրատվամիջոցների էջերում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով banak.info կայքը, հայկական դիրքերին չհասած, ադրբեջանական կողմի խոցված մեքենան այժմ այս տեսքն ունի։

Հուլիսի 13-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ