Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ևս մեկ զինծառայողի մահվան մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ևս մեկ զինծառայողի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված զինծառայողներից մեկը մահացել է։

«Չնայած բժիշկների ջանքերին ՝ ադրբեջանական բանակի զինծառայող, Դաշդեմիրով Խայամ Մահոմեդ օղլին, ով ծանր վիրավորվել էր, մահացել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ՝   հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել  է ադրբեջանական զինուժի  3 զինծառայող, կա 4 վիրավոր։

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է նաև զոհված մյուս երկու զինծառայողների անունները։ Նրանք են սերժանտ Սադիգով Վուգար Լյատիֆ օղլին և ավագ շարքային Էլշադ Դենմեզ օղլին։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:  Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ