Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրանտ Մաթևոսյանի անունը կշողա Ազնավուրի հրապարակի աստղաբույլում

Հրանտ Մաթևոսյանի անունը կշողա Ազնավուրի հրապարակի աստղաբույլում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Շառլ Ազնավուրի հրապարակում կբացվի արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի անվան աստղը: Մաթևոսյանն այս տարի կդառնար 85 տարեկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  փառատոնն այս տարի անցկացվելու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ 1-8-ը, սակայն պատվավոր աստղերի բացման արարողությունն իրականացվում է հուլիսից:

Այս տարի տոնելու են նաև ռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի 100, Առնոլդ Աղաբաբովի 90, Աղասի Այվազյանի 95 և Ռուբեն Գևորգյանցի 75-ամյակները:

«...Չէ, մի ծառայություն ես իսկապես ունեմ: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ առաջին անգամ էկրանից դահլիճ հայոց լեզու հորդեց՝ «Մենք ենք, մեր սարերը»: Եվ օրինակը վարակիչ էր...»: Հետո պարզվեց, որ «Սարոյան եղբայրներ»-ի՝ «Երանի քեզ Հայկ, պապ չես սպանել, տերտեր չես սպանել, խիղճդ էլ մաքո՜ւր, մաքո՜ւր»-ը ու մնացածը, որ անգիր գիտենք, Մաթևոսյանինն է: Ոչ մի տեղ չկա գրվա՛ծ, բայց միանգամից հորդում է մաթևոսյանական խոսքը: «Մենք ենք, մեր սարերը», «Տերը», «Աշնան արև»-ը, «Այս կանաչ կարմիր աշխարհը» ու մնացածը Մաթևոսյանի կինոն են, որ միաձուլվեցին Հենրիկ Մալյանի, Բագրատ Հովհաննիսյանի, Յուրի Երզնկյանի կինոյի հետ ու դարձան հայ կինոյի մնայուն արժեքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]