Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս

Փրկարարները Մեծամորի մոտակայքում ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

Փրկարարները Մեծամորի մոտակայքում ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hուլիսի 11-ին, ժամը 21:35-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեծամոր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում, ավտոմեքենաները արգելափակվել են անձրևաջրերի մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա և սահմանազատել ջրալցված տարածքը՝ ճանապարհի ուղին փոխելով. տուժածներ չկան:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ