Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՔՏՀԱ Տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական աշխատանքներ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում

ՔՏՀԱ Տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական աշխատանքներ Մալաթիա-
Սեբաստիա վարչական շրջանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ հերթական անգամ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում ՀՀ պարետի կողմից ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

Վերահսկողության արդյունքում կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնցում բացակայել է ախտահանիչ հեղուկը, իսկ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են առջևի նստատեղերում ուղևորի առկայության դեպքեր և վարորդներ, որոնք եղել են առանց պաշտպանիչ դիմակի։

Նշված բոլոր խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, ինչպես նաև Տեսչական մարմնի մասնագետների կողմից վարորդների և ուղևորների շրջանում իրականացվել են ամենօրյա ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ` ՀՀ պարետի որոշման պահանջները խստագույնս հետևելու նպատակով:

Հավելենք, որ Տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործառույթները կրում են ամենօրյա և շարունակական բնույթ»,- ասված էթ հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]