Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Չեխիայում գերազանցել է 13 հազարը

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Չեխիայում գերազանցել է 13 հազարը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է  13 հազարը այն բանից հետո, երբ մեկ օրում այդ ցուցիչն ավելացել է 143-ով:  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը:

Նախարարության տվյալներով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13 062-ի: Երկրում կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում մահացել է 352 մարդ:

Ներկայումս Չեխիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը 4501 է, որոնցից 148-ը բուժում է ստանում հիվանդանոցներում: Առողջացել է ավելի քան 8,2 հազար վարակակիր:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]