Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Օգոստոս

Բելառուսում կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել

Բելառուսում կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ օրում Բելառուսում կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք է հաստատվել. մահացել է հինգ մարդ:

Ընդհանուր առմամբ, վարակված է 64 767 մարդ, իսկ մահացածների թիվը 459 է:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հուլիսի 11-ին հայտնել է Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

«Երկրում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 64 767 դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 123 158  թեստավորում»,-ասվում է հաղորդագրությունում:

Հայտարարության մեջ նշվում է, որ երկրի տարածքում կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում մահացել է 459 վարակակիր, որոնք նաև քրոնիկական հիվանդություններ են ունեցել:

Հուլիսի 11-ին առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 54 919 պացիենտ, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուսային հիվանդություն էր հաստատվել:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ