Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանությունը բացահայտել է անցած տարի կատարված բնակարանային գողության դեպքը

Ոստիկանությունը բացահայտել է անցած տարի կատարված բնակարանային գողության 
դեպքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2019 թվականի նոյեմբերի 29-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մարգարյան փողոցի 31 շենքի բնակարաններից մեկից գողացել են ոսկյա զարդեր, փող և «ԱՈՒՏՕ» տեսակի գազային ատրճանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մաշտոցի ոստիկանների և քննիչների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Էջմիածնում բնակվող 25 և 45-ամյա տղամարդիկ։

Նշված անձինք կալանավորվել են:
Գողացված գազային ատրճանակը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]