Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Օգոստոս

Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի պիեսներից մեկը կբեմադրվի Ռուսական թատրոնում

Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի պիեսներից մեկը կբեմադրվի Ռուսական 
թատրոնում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, բեմադրիչ Մանվել Խաչատրյանը պատրաստվում է թատերասերների դատին հանձնել լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի  ստեղծագործության հիման վրա բեմադրված «Ամռան օր» ներկայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանը մանրամասներ է հայտնում թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված տեսանյութում:

«Մենք այժմ գտնվում ենք թատրոնի փոքր դահլիճում, սակայն այն ինձ համար ահռելի է, քանի որ այստեղ հսկայական ստեղծագործական աշխատանք է կատարվում, որը ես շատ եմ սիրում: Մենք շատ ենք կարոտել մեր հանդիսատեսին և աշխատում ենք Սլավոմիր Մրոժեկի «Ամառային օր» պիեսի բեմադրության վրա: Այս գործի մասին վաղուց էի մտածում: 2003 թվականին անգամ խաղացել եմ «Ամռան օր» ներկայացման մեջ, որը բեմադրել էր իմ ընկերներից մեկը: Այս ստեղծագործությունն ինձ շատ է դուր գալիս, ես այն շատ լավ գիտեմ և հույս ունեմ, որ հետաքրքիր ներկայացում կստացվի»,-նշում է ռեժիսորը:

Խաչատրյանը շեշտում է, որ համագործակցում է իր խաղընկերների, լավ ընկերների՝ Լիլյա Մուկուչյանի, Արեն Խաչատրյանի, Սերգեյ Գրիգորյանի և Աննա Մանուչարյանի հետ, որը վերջերս է համալրել թատրոնը դերասանական կազմը:

Ռուսական թատրոնում «Ամռան օր»-ը  Մանվել Խաչատրյանի երկրորդ բեմադրական աշխատանքն է: Առաջինը «Փղերի երկար ուղին» ներկայացում է եղել:

Անժելա Համբարձումյան

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ