Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս

ՊԲ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցի տարածած լուրն Արցախում զինծառայողի մահվան մասին

ՊԲ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցի տարածած լուրն Արցախում 
զինծառայողի մահվան մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիւոցների տարածած տեղեկատվությունը՝ Արցախում համածառայակցի կողմից զինծառայողի սպանության մասին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը․

«Ադրբեջանական լրատվամիջոցներում՝ մասնավորապես «armiya.az» կայքում, որը ստեղծված օրվանից ի վեր զբաղվում է ընդհանրապես` հայկական զինված ուժերում և, մասնավորապես՝ Արցախի պաշտպանության բանակում տեղ գտնող ‹‹մահվան ելքերով արտակարգ պատահարների մասին›› մտացածին տեղեկատվությունների հրապարակմամբ, հուլիսի 11-ին հերթական ապատեղեկությունն է տարածել, ըստ որի հուլիսի 2-ին Արցախում տեղակայված  «1-ին գնդում անհայտ պատճառներով զինծառայող է մահացել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նրան սպանել է համածառայակիցը՝ անձնական թշնամական հարաբերությունների հողի վրա»:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և կոչ անում հայրենական լրավտամիջոցներին ուշադրություն չդարձնել պաշտպանության բանակի մասին պարբերաբար ապատեղեկատվություններ տարածող վերոնշյալ ադրբեջանական քարոզչական կենտրոնի հրապարակումներին, իսկ բանակում տեղ գտնող իրադարձությունների մասին գրելիս օգտվել բացառապես Արցախի ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական լրահոսից»:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ