Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում հուլիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբի «Ֆեյսբուք»-ի էջը՝ հղում անելով Առողջապահության նախարարության տվյալներին:
Առողջացել է 3 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Այս պահին մեկուսացված է 84, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 27 քաղաքացի: Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2639 թեստավորում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում