1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայտնի է կորոնավիրուսից մահվան վտանգը մեծացնող նոր գործոնը

Հայտնի է կորոնավիրուսից մահվան վտանգը մեծացնող նոր գործոնը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արյան մեջ շաքարի բարձր տոկոսը կրկնապատկում է կորոնավիրուսի ծանր տեսակում մահվան հավանականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է չինացի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Diabetologia ամսագրում:

Մասնագետների եզրակացությունները հիմնված են հունվարի 24-ից մինչև փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսով հոսպիտալացված Ուհան քաղաքի ավելի քան 600 բնակիչների հիվանդության պատմությունների վրա:

Գիտնականները պարզել են, որ արյան մեջ գլյուկոզայի համեմատաբար բարձր մակարդակ ունեցող մարդիկ վիրուսով պայմանավորված բարդություններից 2,3 անգամ ավելի հաճախ են մահացել, քան մյուս հիվանդները:

Մասնագետները նշում են, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը նպաստում է թրոմբների և բորբոքումների ձևավորմանը, ինչպես նաև վատացնում է անոթների աշխատանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]