Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 10-ին 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մասնավորապես`

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 5000 քմ, 1000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 300 քմ, 6000 քմ, 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 1200 քմ, 1000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 5000 քմ, Դարակերտ գյուղում՝մոտ 2 հա, Դարակերտ-Ղուկասավան ավտոճանապարհին՝ 1500 քմ, Նարեկ և Դարակերտ գյուղերի միջնամասում՝ մոտ 15 հա,

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ մոտ 12 հա, Փարաքար գյուղում՝ մոտ 500 քմ,

Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ մոտ 6000 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]