Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Քաղցը՝ որպես բուժման միջոց...

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Քաղցը՝ որպես բուժման միջոց...

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղցը լիովին բուժել է բորոտությունը  21 օրում: Սրտային հիվանդությունները, սակավարյունությունը, նևրիտի տարբեր տեսակները, մանկական կաթվածները, ստամոքսի խոցը, սինուսիտը և մի շարք այլ հիվանդություններ թեթևանում կամ լիովին վերանում են քաղցի շնորհիվ:

Մեկից չորս օրվա քաղցածությունը բավական է սովորական մրսածությունը բուժելու համար: Իհարկե, քաղցածության հեռանկարը շատերին է վախեցնում՝ «ինչպե՞ս կարող եմ աշխատել»- հարցնում է մեկը, «ինչպե՞ս կարող եմ ոտքի վրա կանգնել, եթե դադարեմ ուտել»- անհանգստանում է մյուսը: «Քաղցի տանջանքները» մարդն զգում է առաջին երկու օրը, իսկ հետո առաջանում է թեթևության զգացում, և սրվում են զգայական բոլոր օրգանները: Ուտելու ցանկությունը երբեմն առաջանում է քաղցածության հինգերորդ օրը, բայց հետո նույնիսկ տհաճ է լինում նայել ուտելիքին: Քաղցը դառնում է բոլորովին տանելի և այդպես մնում է մինչև վերջ, երբ վերադառնում է նորմալ ախորժակը:

Սովորաբար տհաճ համ է զգացվում բերանում, լեզվի վրա առաջանում է փառ, և վատ հոտ է գալիս բերանից: Հաճախ անոթազարկն ավելանում է մինչև 120 կամ իջնում մինչև 40: Պատահում են նաև սրտխառնոց, գլխապտույտներ, բերանում չորության զգացում, կարճատև լուծ, թույլ արտահայտված մրսածություն: Թեև այդ բոլոր նախանշանները տհաճ են, սակայն ոչ մի վտանգ չեն ներկայացնում: Դրանք օրգանիզմի մաքրման օժանդակ պրոցեսներն են: Բնական է, որ այնուհետև տեղի է ունենում քաշի անկում: Սկզբում շատ արագ, հետո աստիճանաբար դանդաղում է: Գեր մարդիկ ավելի արագ են նիհարում, նրանք օրական միջին հաշվով կորցնում են 400-800 գրամ:

Հանգիստը չափազանց ցանկալի է քաղցի ժամանակ: Սակայն դա բոլորովին էլ չի նշանակում, որ քաղցող մարդը պետք է հրաժարվի ամեն տեսակ գործունեությունից.  Ուղղակի հարկավոր է խնայել էներգիան, չգերհոգնել:

Քաղցի ժամանակ գլխավորը մարմինը տաք պահելն է: Ոչ մի դեպքում չի կարելի մրսել, դա ոչ միայն տհաճ է, այլև վտանգավոր»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]