Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Ժանսեմ. «Ինձի համար ներշնչումը կտավ մը նկարելու փափաքն էր»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Ժանսեմ. «Ինձի համար ներշնչումը 
կտավ մը նկարելու փափաքն էր»

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փաստորեն, Քիրազ չի հավատար ներշնչման, իսկ Ժանսեմ՝ կը կասկածի: Ի՞նչ կը վերաբերի ներշնչման հավատացողներուն, անոնք շատ շատ են: Այս պարագային հիշենք միայն Վան Կոկը (Վինսենթ վան Գոգ-Թ․Խ․) որ իր վրձնակիցներուն կըթելադրե. «Մի խեղդեք ձեր ներշնչումն ու երևակայությունը: Գերին մի դառնաք ձեր բնորդներուն»:

Կը թվի թե Քիրազի նմանները մշտական ներշնչման մեջ կը գտնվին անգիտակցաբար, Ժանսեմի նմանները թեև կը կասկածին, այնուամենայնիվ, կը սպասեն երփնագրելու ցանկության՝ գիտակցաբար: Իսկ Վան Կոկի նմանները ոչ միայն կը հավատան, այլև կը հանձնվին ենթագիտակիցի մղումներուն՝ տարերայնորեն: Թե ինչպե՞ս կը գործե ներշնչումը ու ի՞նչ չափով կ'ազդե ստեղծագործողին վրա, այնքան ալ հստակ չէ, որովհետև նախ՝ ինքը վերացական հասկացողություն է և ապա անոր «միջամտություն» թե անուղղակի է, թե հարաբերական և թե ոգեղեն:

Գրեթե բոլոր կերպ արվեստագետները կը պատկանին հիշյալ տեսակներեն մեկն ու մեկուն: Բացառություններ կան, անշուշտ, որոնք, սակայն, առանձին քննարկման ենթակա են:

Երբ համաճարակը նոր աշխուժացած էր ու տագնապ ստեղծած ամենուրեք, իմ ճանչցած արվեստագետները, անոնց որոնց հետ կրցած էի  կապ հաստատել,  բաժնված էին երկու խումբերու՝ ստեղծագործողներու և չստեղծագործողներու: Այսօր երբ նույն արվեստագետներուն նույն հարցը կու տամ, կը պարզվի, թե անոնք որոնք կը կարծեն, թե պետք չունին ներշնչման, նույն թափով կը շարունակեն ստեղծագործել, իսկ մյուսներեն շատ շատեր, անոնք որոնք պետքը կը զգային ներշնչման, կարծես թե «ընտելացած» են արդէն համաճարակի հետ ու սկսած են ստեղծագործել, ոմանք՝ բեղուն, ուրիշներ՝ համեմատաբար նվազ: Ինչպես՝ Գեղամ Թազյան, Էդիկ Բերդյան, Մկրտիչ Մազմանյան, Ռոպերթ Էլիբեկյան, Արա Ազատ, Սուրեն Ոսկանյան, Դավիթ Դավթյան և այլն»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]