Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր և միջին բիզնես

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Հարկային բարենպաստ պայմաններ են 
ստեղծվում փոքր և միջին բիզնես

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զարգացած երկրների տնտեսություններում անհամեմատ ավելի մեծ է փոքր և միջին ձեռնարկատիրության դերակատարումը: Վերջիններս նաև զգալի կշիռ ունեն տվյալ երկրների համախառն ներքին արդյունքների ձևավորման գործընթացում: Նման արդյունքներ ապահովելու համար այդ պետությունները տասնամյակների ընթացքում վարել են այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է բիզնեսի գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, ինչպես նաև հակամենաշնորհային կոշտ քաղաքականության ձևավորմանը:

Փոքր և միջին ձեռնարկատիրությանը օգնելու համար վերջին տարիներին գործադիրն իրականացնում է էական օրենսդրական բարեփոխումներ: Մասնավորապես՝ 2019 թվականին կարևոր քայլեր են արվել բիզնեսի հարկման արտոնյալ համակարգի ձևավորման ուղղությամբ, զգալիորեն ընդլայնվել են դրա կիրառության շրջանակները: Օրենսդրական կարգավորումներ են տրվել նաև գործունեության առանձին ոլորտներում հարկային համակարգին առնչվող խնդիրներին»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]