Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 8-ին Դամասկոսում կնքվել է Իրան-Սիրիա ռազմական եւ անվտանգության համաձայնագիրը, որը ստորագրել են Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամեդ Բաղերին եւ Սիրիայի պաշտպանության նախարար, զինված ուժերի փոխհրամանատար Ալի Աբդուլահ Այուբը: Համաձայնության նպատակը նշված ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների ընդլայնումն է: Ըստ դրա՝ Սիրիան զինվելու է իրանական հակաօդային պաշտպանության «Բավար-373» եւ «Սևոմ-ե խորդադ» համակարգերով, ինչը հնարավորություն կտա պաշտպանվել վերջին շաբաթներին հաճախակի դարձած Իսրայելի օդային հարվածներից, որոնց գլխավոր թիրախն իրանական եւ իրանամետ ուժերն են: Սա՝ այն դեպքում, երբ դեռեւս հունիսի 30-ին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ԱՄՆ պետքարտուղարությունում Իրանի հարցերով հանձնակատար Բրայան Հուքի հետ համատեղ մամուլի ասուլիսում նախազգուշացրել էր Թեհրանին, որ շարունակելու են Սիրիայում ընդդեմ Իրանի իրենց գործողությունները: Իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին նախազգուշացնելով՝ նշել է. «Բաշար Ասադին ասում եմ, որ եթե Իրանի ռեժիմին թույլ տա Սիրիայում ռազմական ներկայություն ունենալ, ապա իր ռեժիմի ու երկրի ապագան վտանգելու է»: Իսրայելը մշտապես հայտարարել է, որ Իրանի զինվորական ներկայությունը Սիրիայում իր ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է, շեշտել է, թե դա երբեք թույլչի տա:

Նշենք, որ համաձայնագրի ստորագրման առիթով կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով Սիրիայից դուրս բերել ապօրինի բոլոր զինված ուժերը: Դա վերաբերում է նաեւ ամերիկյան ուժերին, սակայն առաջին հերթին, թերեւս, այդ կոչն ուղղված Թուրքիային, որն օր-օրի մեծացնում է իր ռազմական ներկայությունն ու ամրապնդում դիրքերը: Թուրքիան 2018 թ.-ից ի վեր Սիրիայում քրդերին չեզոքացնելու եւ իր նեոօսմանական նպատակներն իրականացնելու առնչությամբ առ այսօր 3 ռազմական գործողություն է իրականացրել եւ, փաստորեն, վերահսկում է այդ երկրի հյուսիսի մի զգալի հատվածը, որտեղ, ըստ Անկարայի, ունի 40 զինվորական դիտակետ, իսկ փաստացի՝ ռազմական ներկայություն:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]