Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Մեծ Պեպոն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Մեծ Պեպոն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հասարակությունը ցանկանում էր տեսնել  Պեպոյի՝ հանուն արդարության ու խղճի պայքարը վաշխառու Զիմզիմովի դեմ: Իսկ թե ինչպե՞ս էր բեմում կերպարանափոխվում «Պեպո» պիեսը, հուզում էր դրամատուրգ Սունդուկյանին: Նա լուրջ ու մտածկոտ հայացքով հանդիսասրահից հետևում էր բեմում ընթացող գործողություններին, երբեմն հուզվում, երբեմն՝ բարկանում: Այո, նա շատ բծախնդիր էր դերակատարների խաղի նկատմամբ: Սարսափում էր այն մտքից, որ դերասանները կարող են մի պահ պիեսի բնագրից շեղվել, դա էր պատճառը, որ ներկա էր լինում ներկայացման փորձերին եւ ցուցումներ տալիս դերասանների խաղին, երբեմն՝ չափից շատ: Պետք է ասել, որ դրամատուրգի բծախնդրությունը համեմատաբար մեղմանում էր, երբ «Պեպոյի» փոխարեն բեմում «Խաթաբալան» էր կամ այլ կատակերգություն: Սա չի նշանակում, որ այս թատերագրությունների արժեքն ավելի պակաս էր, քան «Պեպոյինը» (գուցեեւ առավե՞լ էր), պարզապես «Պեպոյի» մասին «առանձին գուրգուրանքով էր խոսում», ինչպես փաստել է Շիրվազադեն: Հայ ժողովուրդն էլ, իր հերթին, առանձնակի գուրգուրանքով էր վերաբերվելու ազնիվ ձկնորս «Պեպոյին»: Զուր չէ, որ Մայր թատրոնի բացումը մեկնարկեց հայ դասական կատակերգությամբ:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]