Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Թվային քաղաքակրթություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Թվային քաղաքակրթություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զարմանալի ժամանակներում ենք ապրում։ Արմատական փոփոխությունները մեր առօրյայում եւ, ընդհանրապես, մարդկանց, հասարակությունների եւ պետությունների կազմակերպման առումով տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով, աշխարհը փոխվում է մեր աչքի առաջ։ Այն, ինչ ժամանակին ֆանտաստիկայի ժանրից էր, այսօր արդեն սովորական երեւույթ է, եւ առանց դրա չենք էլ պատկերացնում մեր կյանքը։

Նախօրեին կապի խափանման հետեւանքով զրկվել էինք ինտերնետից եւ բջջային կապից օգտվելու հնարավորությունից։ Շատերի համար այն թթվածնային քաղցին համարժեք հարված էր։ Ձեռքդ մեկնում ես հեռախոսին, իսկ այն նույնիսկ զանգ չի ընդունում կամ ուղարկում։ Զրկված ես անգամ ֆեյսբուքյան հանրույթի հետ այդ «ապոկալիպսիսի» մասին խոսելու, քննարկելու հնարավորությունից։ Չգիտես՝ ինչ է կատարվում աշխարհում, եւ դա թվայնացված հասարակության ողբերգությունն է։

Ինչպե՞ս ապրել թվային աշխարհից դուրս, ինչպե՞ս օգտագործել սեփական ուղեղը՝ լուծումներ գտնելու համար առանց որոնողական համակարգերի, առանց համացանցի օգնության ինչպե՞ս հիշել ամենակարեւորը, ամենաանհրաժեշտը։ Վերջապես, ինչպե՞ս շփվել հարազատի, ընկերոջ, հարեւանի հետ, որին ավելի լավ գիտես համացանցային գրառումների եւ նկարների միջոցով, մինչդեռ կարող ես անգամ չճանաչել փողոցում հանդիպելիս։ Քավ լիցի, կոչ չենք անում վերադառնալ քարեդարյան աշխարհ, օգտագործել օբսիդիանից պատրաստած գործիքներ կամ էլ ճանապարհորդել կառքերով։ Այսօր, թերեւս, անկասելի է տեխնոլոգիական զարգացումը, նորարարությունները, սակայն դա չպետք է մուտք գործի մեր կյանք ամենատարրական հմտությունների եւ գիտելիքների հաշվին, որը մեզ կապում է բնությանը, իրական աշխարհին։ Թվայնացված հասարակության լրջագույն մարտահրավերներից են սոցիալականացման հետ կապված դժվարությունները, հատկապես երիտասարդ սերնդի համար»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]