1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օրվա զարկերակ

Օրվա զարկերակ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1933 թ. հուլիսի 13-ին մահացել է Նար-Դոսը՝ հայ նշանավոր գրող, արձակագիր։ Նար-Դոսի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկային, բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ են արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։

1936 թ. հուլիսի 13-ին ծնվել է Ալիսիա Կիրակոսյանը՝ արգենտինահայ բանաստեղծուհի:

1896 թ. հուլիսի 13-ին ծնվել է Վարդան Ատրյանը, հայ արձակագիր, լրագրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից:

1925 թ. հուլիսի 13-ին ծնվել է Սերո Աբրահամյանը՝ հայ բանաստեղծ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թ.-ից։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից:

1841 թ. հուլիսի 13-ին Լոնդոնում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և Պրուսիայի միջև ստորագրվեց համաձայանագիր, ըստ որի՝ խաղաղ պայմաններում Օսմանյան կայսրությանը պատկանող Բոսֆոր և Դարդանելի նեղուցներով արգելվում է ռազմական նավերի շարժը:

1923 թ. հուլիսի 13-ին տեղադրվեց Հոլիվուդի առաջին նշանը` HOLLYWOOD մեծադիր տառերը:

1930 թ. հուլիսի 13-ին Ուրուգվայում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը:

1964 թ. հուլիսի 13-ին մահացել է Զորայր Միրզայանը՝ բանաստեղծ:

2011 թ. հուլիսի 13-ին մահացել է Այվազ Ավոյանը՝ նկարիչ:

2012 թ. մահացել է Հեղինե Աբրահամյանը՝ հայ գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1962), 1944 թվականից ՀԽՍՀ նկարիչների միության անդամ։

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]