Օրվա զարկերակ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1992 թ. հուլիսի 12-ին հայկական զինված ուժերը ազատագրեցին Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Կուսապատ գյուղերը:
1969 թ. հուլիսի 12-ին մահացել է Նաիրի Զարյանը՝ հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ, հասարակական գործիչ: Հայաստանի գրողների միության վարչության նախագահ (1944-1946 թթ.)։ ԽՄԿԿ անդամ 1930 թվականից: Քննադատվել է ստալինյան անհատի պաշտամունքին բուռն մասնակցության համար:
Մ.թ.ա. 100 թ. հուլիսի 12-ին ծնվել է Հուլիոս Կեսարը՝ Հին Հռոմի ականավոր քաղաքական գործիչ (մահ. մ.թ.ա. 44 թ.):
1536 թ. հուլիսի 12-ին մահացել է Էրազմ Ռոտերդամցին՝ հոլանդացի ականավոր հումանիստ գրող (ծնվ. 1466 թ.):
1776 թ. հուլիսի 12-ին Ջեյմս Կուկն սկսեց իր երրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը:
1806 թ. հուլիսի 12-ին Նապոլեոն Բոնապարտը ստեղծեց Հռենոսյան միությունը:
2011 թ. հուլիսի 12-ին Նեպտուն մոլորակը կատարեց մեկ պտույտ Արեգակի շուրջը, այսինքն՝ լրացավ նրա հայտնաբերումից հետո (սեպտեմբերի 23, 1846) նեպտունյան առաջին տարին:
1988 թ. հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին:
1998 թ. հուլիսի 12-ին Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:
1936 թ. հուլիսի 12-ին ծնվել է Կարլեն Աբրահամյանը՝ հայ արձակագիր:
Մ. Ա.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում