1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օրվա զարկերակ

Օրվա զարկերակ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 11-ին աշխարհում նշվում է շոկոլադի համաշխարհային օրը։

Հուլիսի 11-ը աշխարհի բնակչության համաշխարհային օրն է:

552 թ. հուլիսի 11-ին սկսվել է Հայոց մեծ թվականը:

1825 թ. հուլիսի 11-ին ծնվել է Գաբրիել Սունդուկյանը՝ հայ դրամատուրգ, հասարակական գործիչ։ Ռեալիզմի սկզբնավորողներից մեկը հայ գրականության մեջ։

1911 թ. հուլիսի 11-ին ծնվել է Էդուարդ Թոփչյանը՝ հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (մահ. 1975 թ.):

1983 թ. հուլիսի 11-ին բացվեց Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ- Գործարանայինե հատվածը:

1848 թ. հուլիսի 11-ին Լոնդոնում բացվել է Վաթերլոո երկաթուղային կայարանը:

1859 թ. հուլիսի 11-ին Սանկտ Պետերբուրգում օծվել է Սբ. Իսահակի տաճարը:

1916 թ. հուլիսի 11-ին ծնվել է Ալեքսանդր Պրոխորովը՝ ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի ստեղծողներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր:

1937 թ. հուլիսի 11-ին մահացել է Ջորջ Գերշվինը՝ ամերիկացի նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար, սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից մեկը:

2010 թ. հուլիսի 11-ին Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]