Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը քննադատել Է հեռավար ուսուցումը

Թրամփը քննադատել Է հեռավար ուսուցումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հորդորել Է դպրոցները բացել առաջիկա ուսումնական տարում եւ քննադատել հեռավար ուսուցումը՝ այն համարելով «ահավոր»՝ առերես ուսուցման համեմատությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ, երբ մենք դրա վկաներն ենք դարձել մեծ մասշտաբներով եւ այդ մասին գիտենք ոչ թե լսելով, վիրտուալ ուսուցումն ահավոր Է՝ դպրոցում կամ մասնաշենքում ուսուցման համեմատությամբ: Դրանք ընդհանրապես չի՛ կարելի համեմատել: Դպրոցները պետք Է բացվեն աշնանը: Եթե դրանք չբացվեն, ապա ինչո՞ւ Է դաշնային կառավարությունը ֆինանսավորում տալու: Նա դա չի՛ տա»,-Twitter-ում գրել Է Թրամփը:

Դպրոցները գործնականում ԱՄՆ-ի ամբողջ տարածքում փակվել են մարտին, եւ ճնշող մեծամասնությունն այդպես Էլ փակ Է մնացել մինչեւ ուսումնական տարվա վերջը: Արդյոք ուսումնական հաստատությունները կբացվեն նոր ուսումնական տարում կամ կշարունակվի հեռավար ուսուցումը, առայժմ հայտնի չԷ: Դպրոցական հաստատությունները բացելու մասին որոշումը կրթության պետական համակարգում ընդունվում Է առանձին նահանգների օկրուգների մակարդակով: Մասնավոր դպրոցները եւ բուհերը որոշումն ընդունում են ինքնուրույն, բայց նաեւ պետք Է գործեն նահանգների գործող կանոնների եւ պահանջների շրջանակներում: Հուլիսի 7-ին Թրամփը հայտարարել Է, որ նահանգապետերի վրա ճնշում Է գործադրելու դպրոցները բացելու հարցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]