Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյուղատնտեսական կոոպերատիվներին հանձնվել են համաֆինանսավորման հավաստագրերը

Գյուղատնտեսական կոոպերատիվներին հանձնվել են համաֆինանսավորման 
հավաստագրերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) տեղի է ունեցել գյուղատնտեսական կոոպերատիվներին տրամադրվող վարկի/լիզինգի տոկոսադրույքների  սուբսիդավորման ծրագրերի համաֆինանսավորման/համապարտության գործընթացի համար նախատեսված դասընթացների արդյունքում կոոպերատիվների նախագահներին տրամադրվող հավաստագրերի հանձնման միջոցառումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեիցն ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Համաֆինանսավորման նպատակով կազմակերպված դասընթացներին մասնակցած 12 կոոպերատիվների նախագահներին հավաստագրերը հանձնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղեկալ Արման Խոջոյանը և ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։

Ընդհանուր առմամբ, հունիսին կազմակերպված հնգօրյա դասընթացին մասնակցել են 17 կոոպերատիվներ, որոնցից քննությունը հաղթահարել է 12-ը։ Դասընթացն անց է կացվել zoom հավելվածի միջոցով։

Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել հաջորդ դասընթացը, որը նույնպես կկայանա Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։

Հավաստագիր ստացած կոոպերատիվները հնարավորություն կունենան կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակումօգտվել ծրագրերով նախատեսված արտոնություններից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]