Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Սևան» ազգային պարկ»-ում տեղի է ունեցել քննարկում սիգի արդյունագործական որսի մասին

«Սևան» ազգային պարկ»-ում տեղի է ունեցել քննարկում սիգի արդյունագործական որսի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանի մասնակցությամբ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Վարդան Մելիքյանն  անդրադարձ է կատարել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլտվությունների տրամադրման ընթացակարգին, որսի թույլատրելի չափաքանակներին, ձկնորսության թույլտվությունների հայտերի ներկայացման կարգին և պայմաններին, բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման և այլ հարցերին։

Քննարկմանը ներկա էին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արայիկ Հունանյանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք մասնագետներ։

Ոլորտի մասնագետները ներկայացրել են ապօրինի ձկնագողության դեմ պայքարելու, դրանց օրինական դաշտ բերելու և մի շարք այլ հարցերի հետ կապված իրենց առաջարկություններն ու մտահոգությունները։
Քննարկման ընթացքում կարևորվել են պահպանություն իրականացնող աշխատակիցների տեխնիկական հագեցվածության հարցն, ինչպես նաև, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ոստիկանության համատեղ գործողությունները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն ու նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը շրջայց են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի շրջակայքում՝ ձկնորսներին հանդիպելու և կառավարության ընդունած նոր որոշման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ կատարելու նպատակով։ Օրենսդրական նախաձեռնության նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]