Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում ԻԻՀ դեսպանի մեկնաբանությունը՝ ի լրումն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի

Հայաստանում ԻԻՀ դեսպանի մեկնաբանությունը՝ ի լրումն Հանրային 
հեռուստաընկերությանը տված հարցազրույցի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներկայացնում ենք ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի մեկնաբանությունը` ի լրումն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի.

«Մեր երկրի դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ տարիների ընթացքում ներկայացվել է: Իսրայելը միշտ փորձում է մեր հարևանների հետ լավագոյն հարաբերություններում խնդիրներ և տարաձայնություններ առաջացնել, և մենք այս վերաբերմունքի նկատմամբ զգայուն ենք: Իսրայելը փորձում է վնասել մեր հարևանների հետ մեր լավ հարաբերությունները: Հայաստանյան մեր բարեկամները վստահեցնում են, որ հոգ կտանեն, որպեսզի այս հարցը չազդի մեր հարաբերությունների վրա, և մենք հարգանքով ենք վերաբերվում նրանց այդ վստահեցմանը: Մենք չենք ցանկանում, որ մեր հարաբերությունները վնասվեն և ակնկալում ենք, որ մեր մտահոգություններն ուշադրության  կարժանանան»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]