1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՊԵԿ-ում անցկացվել է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով հեռավար դասընթաց

ՊԵԿ-ում անցկացվել է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» 
թեմայով հեռավար դասընթաց

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհում լայն տարածում գտած հարկային վարչարարության գործիքներից մեկը՝տրանսֆերային գնագոյացումն այս տարվանից սկսել է կիրառվել նաև Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ-ը։

Գործընթացը սահուն իրականացնելու համար Պետական եկամուտների կոմիտեն դեռևս անցած տարվանից պարբերաբար քննարկումներ, հանդիպումներ և դասընթացներ է կազմակերպում հարկ վճարողների, ինչպես նաև կոմիտեի աշխատակիցների համար:

ՊԵԿ ուսումնական կենտրոնի  նախաձեռնությամբ անցկացվել է հերթական դասընթացը «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով: Հեռավար դասընթացն այս անգամ կազմակերպվել է ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի մասնագետների համար: Նպատակն է՝ բարձրացնել աշխատակիցների տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանը ներկայացրել է տրանսֆերային գնագոյացման առանձնահատկությունները: Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների հիմքում ընկած է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը: Այսինքն, փոխկապակցված կողմերի միջև կատարված գործարքների պայմանները պետք է համապատասխան լինեն փոխկապակցված չհամարվող կողմերի միջեւ կատարվող գործարքների պայմաններին: «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները թույլ են տալիս հարկային մարմնին պարզելու փոխկապակցված անձանց միջեւ գործարքների պայմանները որքանով են արտացոլում իրական հանգամանքները, այսինքն՝ արդյո՞ք տվյալ գործարքը տեղի կունենար նույն պայմաններով, եթե գործարքի կողմերը փոխկապակցված չլինեին»,- պարզաբանել է Նաիրուհի Ավետիսյանը։

Դասընթացն անցել է ակտիվ քննարկումներով: Նշենք, որ ՊԵԿ ուսումնական կենտրոնը հեռավար դասընթացների կազմակերպման համար օգտագործում է skypeforbusiness արտոնագրված ծրագրային ապահովումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]