Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԵՄ-ն 5 մլրդ եվրո կպահուստավորի ի դեպս Brexit-ի շուրջը բանակցությունների ձախողման

ԵՄ-ն 5 մլրդ եվրո կպահուստավորի ի դեպս Brexit-ի շուրջը բանակցությունների ձախողման

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի ղեկավարն առաջարկել Է Միության 2021 – 2027 թվականների բյուջեում պահուստավորել 5 միլիարդ եվրո Եվրամիության երկրներին անհետաձգելի օգնություն ցույց տալու համար Մեծ Բրիտանիայի հետ առեւտրական համաձայնագրի շուրջը բանակցությունների ձախողման դեպքում ԵՄ-ից վերջինս դուրս գալուց (Brexit) հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել Է հուլիսի 10-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

«Ես առաջարկել եմ յոթնամյա բյուջետային պլանի մեջ մտցնել հոդված (Միության երկրներին – ծանոթ. խմբ.) անհետաձգելի օգնություն ցույց տալու մասին 5 միլիարդ եվրո առավելագույն ծավալով՝ առանց համաձայնագրի Brexit-ի դեպքում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]