Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սուրեն Առուստամյանը յուրովի է մեկնաբանել Ain't No Sunshine հանրահայտ երգը

Սուրեն Առուստամյանը յուրովի է մեկնաբանել Ain't No Sunshine հանրահայտ երգը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ սուպերսթար 4» երաժշտական նախագծից հայտնի երգիչ և կիթառահար Սուրեն Առուստամյանը նորովի է մատուցել Ain't No Sunshine սիրված երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առուստամյանը երգի տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

Սուրեն Առուստամյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազային ֆակուլտետի կիթառի բաժնում: 18 տարեկանից իր խմբով նվագել է Երևանի ակումբներում: Մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» նախագծին, որի շրջանակում նրան հնարավորություն է տրվել նվագել և երգել աշխարհահռչակ երաժիշտ Յան Գիլանի հետ:

2012 թվականին Առուստամյանը ներկայացրել է Հայաստանը «Նոր ալիք» երգի միջազգայն մրցույթ-փառատոնում:

Այժմ երաժիշտն ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, սակայն չի մոռանում Հայաստանի երկրպագուներին և երբեմն համերգներով է ներկայանում հայրենիքում:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]