Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չինաստանը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԱՄՆ-ի քաղաքացիների եւ կազմակերպությունների նկատմամբ

Չինաստանը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԱՄՆ-ի քաղաքացիների եւ կազմակերպությունների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարությունը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ամերիկացի քաղաքացիների եւ ԱՄՆ-ի կազմակերպությունների նկտամամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հուլիսի 10-ին կայացած ճեպազրույցում այսպես Է մեկնաբանել չինացի պաշտոնատար անձանց նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները:

«ԱՄՆ-ի հիշյալ միջոցները կոպիտ միջամտություն են ՉԺՀ-ի ներքին գործերին եւ միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքների լուրջ խախտում, դա խիստ բացասական ներգործություն կունենա չին-ամերիկյան հարաբերությունների վրա: Մենք դատապարտում ենք այդ քալը եւ մերժում ենք այն»,- ասել նա:

«Որպես այդ սխալ քայլի պատասխան միջոց Չինաստանը որոշում Է ընդունել համաչափ միջոցներ սահմանել ԱՄՆ-ի քաղաքացիների եւ կազմակերպությունների նկատմամբ, որոնք անպատշաճ վարմունք են թույլ տվել Սինցզյանի նկատմամբ»,- հավելել Է դիվանագետը: Այն հարցին, թե հատկապես ով Է պատժամիջոցների ցուցակի ֆիգուրանտը, Չժաո Լիցզյանը պատասխանել Է, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]