1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՀԿ-ն կարծում է, որ դիմակը կարող է դառնալ նորաձեւ աքսեսուար

ԱՀԿ-ն կարծում է, որ դիմակը կարող է դառնալ նորաձեւ աքսեսուար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիմակը կարող Է դառնալ նորաձեւ աքսեսուար, սակայն այն պարտադիր պետք Է լինի եռաշերտ, իսկ գործվածքից պատրաստված դիմակն անհրաժեշտ Է ամեն օր լվանալ 60 աստիճան ջերմությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Անհրաժեշտ Է այնպես անել, որպեսզի դիմակները բոլորին հասանելի լինեն: Անհրաժեշտ Է գտնել մի միջոց, որպեսզի բոլոր մարդիկ դրանից օգտվելու հնարավորություն ունենան… Ես նույնիսկ դեմ չեմ այն բանին, որ դիմակը դառնա նորաձեւ դետալ: Բայց միայն մի պայմանով. եթե այն գործվածքից Է պատրաստված, ապա անհրաժեշտ Է ամեն օր լվանալ 60 աստիճան ջերմությամբ, եւ որ այն լինի եռաշերտ: Դիմակը կարող Է լինել ցանկացած պատկերով: Ես հասկանում եմ՝ տապ Է, հարմար չԷ, այդ ամենը հասկանալի Է: Պարզապես անհրաժեշտ Է ընտելանալ դրան»,-ասել Է Վույնովիչը՝ խոսելով կորոնավիրուսի համավարակի ֆոնին սահմանված միջոցառումների մասին: Նա նաեւ հիշեցրել Է, որ հարկավոր Է մշտապես լվանալ ձեռքերը, ամենուրեք պետք Է լինեն սանիտայզերներ, իսկ հասարակական վայրերում մակերեւույթները պետք Է լինեն ախտահանված:

«Մենք շատ ենք շփացել: Մենք սովորել ենք այն բանին, որ ամեն բան բուժվում Է: Բայց COVID-ը սովորական մանրԷ չԷ: Այնպես որ լավ հիգիենան այն Է, ինչը հարկավոր Է վերադարձնել մեր կյանք»,-հավելել Է ԱՀԿ-ի ներկայացուցիչը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 11,8 միլիոն դեպք, ավելի քան 545 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]