Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Brent մակնիշի նավթի գինն իջել Է բարելի դիմաց մինչեւ 42,02 դոլար

Brent մակնիշի նավթի գինն իջել Է բարելի դիմաց մինչեւ 42,02 դոլար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 10-ի առավոտյան նավթի գները նվազում են կորոնավիրուսի դեպքերի թվի աճի եւ պահանջարկի վերականգնման հեռանկարների ճնշման ներքո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների տվյալները:

Երեւանի ժամանակով ժամը 07:52-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթախառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել Է 0,78 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 42,02 դոլար: WTI մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն Էժանացել են 0,98 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 39,23 դոլար:

Չնայած այն բանին, որ բազմաթիվ վերլուծաբաններ համավարակից հետո սպասում են տնտեության եւ վառելանյութի պահանջարկի աշխուժացման, ԱՄՆ-ում, որն աշխարհում նավթի ամենախոշոր սպառողն Է, կորոնավիրուսով վարակվածների թվի ամենօրյա ռեկորդային ավելացումն անհանգստություն Է առաջացնում վերականգնման տեմպերի առիթով:

«Կորոնավիրուսի բռնկումների վերսկսումն աշխարհի առանձին մասերում ավելացրել Է առաջիկա ամիսներին վերականգնման դանդաղման սպասելու պատճառները»,-Reuters գործակալությունը մեջբերում Է Capital Economics-ի վերլուծաբանների կարծիքը:

Ըստ գործակալության տվյալների, հուլիսի 9-ին ԱՄՆ-ում գրանցվել Է COVID-19-ի մոտավորապես 56 հազար նոր դեպք: Իսկ հուլիսի 8-ին դեպքերի թիվը երկրում գերազանցել Է 60 հազարը, ինչը համավարակի սկզբից ի վեր դարձել Է ամենամեծ ամենօրյա աճը երկրների թվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]