Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թրամփը պատշտանել է ԱՄՆ-ի նախագահի համար իր թեկնածությունը քվեարկության դնելու Քանիե Ուեսթի որոշումը

Թրամփը պատշտանել է ԱՄՆ-ի նախագահի համար իր թեկնածությունը քվեարկության 
դնելու Քանիե Ուեսթի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տալիս ամերիկացի ռեփ-կատարող Քանիե Ուեսթի՝ երկրի բարձրագույն պետական պաշտոնի հավակնելու որոշումը, բայց կարծում Է, որ ի վերջո երգիչը կպաշտպանի հանրապետականներին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հուլսի 9-ին հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում:

«Ինձ դուր Է գալիս, որ նրա ձայնը կլսվի, բայց նա միշտ կլինի մեր կողմից»,- ասել Է Թրամփը՝ մեկնաբանելով Ուեսթի մտադրությունները նախագահական մրցարշավին մասնակցելու պլանների մասին: «Նա շատ լավ տղա Է, մենք նրա հետ հիանալի ընկերներ ենք,-հավաստիացրել Է պետության ղեկավարը:- կարծում եմ, ի վերջո նա կպաշտպանի մեզ»: Թրամփն ընդգծել Է, որ «անհրաժեշտ Է կանգնեցնել արմատականներին ձախերի թվից»: Ուեսթը հուլիսի 4-ին Twitter-ում գրել Է, որ պատրաստվում Է իր թեկնածությունը քվեարկության դնելու Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի պամար:

Հուլիսի 8-ին Forbes հանդեսում հրապարակված հարցազրույցում կատարողը ճշտել Է, որ պատրաստվում Է ԱՄՆ-ում մասնակցելու նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու ընթացիկ տարում: Ուեսթը նշել Է, որ այլեւս չի պաշտպանում Թրամփին, չնայած այն բանին, որ վերջին տարիներին եղել Է նրա կողմնակիցը:

Forbes հանդեսը ապրիլին Ուեսթին ճանաչել Է միլիարդատեր:

Նրա կարողությունը գնահատվում Է մոտավորապես 1,3 միլիարդ դոլար: Ուեսթը դասվում Է ԱՄՆ-ում ամենահանրաճանաչ ռեփ-կատարողների թվին: Երգիչն ստացել Է Grammy-ի ավելի քան 20 մրցանակ: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: Ընտրություններում դեմոկրատների թեկնածուն, ինչպես սպասվում Է կլինի ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, հանրապետականներից՝ Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]