1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կյանքից հեռացել է սերբ ականավոր բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչը

Կյանքից հեռացել է սերբ ականավոր բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգրադում 72 տարեկանում կյանքից հեռացել է սերբ ականավոր բանաստեղծուհի, թարգմանիչ, էսսեիստ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ, հայ ժողովրդի բարեկամ Լյուբիցա Միլետիչը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեցին Հայաստանի գրողների միությունից։ 

«Նրա հեղինակած բազմաթիվ գրքերից հիշատակության արժանի են «Թախիծ», «Ֆիսոնը ստվերոտ գետ է», «Շնչառություն եղեգնի վրա», «Քրիստոսը Կրեմլում», «Օրվա որդին. 7504», «Արևելքի բարձունքից», «Բաբելոնյան գրառումներ», «Կոստանդինի խաչը», «Անհասանելի ձայն», ժողովածուները:

Այս շարքում առանձնակի տեղ ունի ծայրեիծայր հայկականությամբ համակված «Արարատի հողմերը» բանաստեղծական ժողովածուն, որ թարգմանաբար հրատարակվել է Երևանում և Ստեփանակերտում: Բանաստեղծուհու շուրջ 20 լեզուներով թարգմանված ստեղծագործությունները ներկայացված են սերբական ու համաշխարհային տարբեր անթոլոգիաներում:

Արժանացել է հայրենական և համաշխարհային գրական հեղինակավոր մրցանակների և պարգևների, այդ թվում ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի:

Միլետիչը անբաղդատելի ջերմ սիրով էր կապված մեր ժողովրդին, խորքով ու լայնքով գիտեր մեր պատմությունն ու մշակույթը: Սերբ ընթերցողին լայնորեն հայտնի են իր «Հայացք Արարատին» և «Արարատ և Ղարաբաղ» սքանչելի ուղեգրությունները: Նրա թարգմանությամբ և Սերբիայի հայ համայնքի մեկենասությամբ լույս է տեսել է 28 բանաստեղծների գործեր ամփոփող «Ժամանակակից հայ պոեզիա» անթոլոգիան, որի երկրորդ, լրացված հրատարակությունն էր պատրաստում, չհասցրեց, երևի: Չհասցրեց բոլորովին վերջերս հրատարակված իր նոր թարգմանական գրքի (Գագիկ Դավթյան, «Վեճ Հոբի հետ») շնորհանդեսին մասնակցել, որին պատրաստվում էին հայ համայնքը և Սերբիայի գրողների միությունը:

Լյուբիցա Միլետիչի պայծառ անունը ընդմիշտ կմնա հայ ժողովրդի նվիրյալ բարեկամների հիշատակի Ոսկե մատյանում»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]