Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մահացել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը 

Մահացել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ բարձր տեխոնոգլիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։
Պրն Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց նրա ներդրած հսկայական ջանքերի։ Գնաս խաղաղությամբ, սիրելի ընկեր»,-գրել է նախարարը:

Կարեն Վարդանյանը ԱՏՁՄ գործադիր տնօրեննն էր 2007 թվականից: 

«Արմենպրես»-ի խմբագրակազմը վշտակցում է Կարեն Վարդանյանի հարազատներին և մտերիմներին, կիսում կորստի ցավը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]