Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 9-ին 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մասնավորապես`

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 700 քմ, 3000 քմ, 1 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2 հա, 1500 քմ, 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1500 քմ, Արարատ քաղաքում՝ 2 հա, 

Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում՝ 1 հա, Բաղրամյան գյուղում՝ 2 հա, Էջմիածին քաղաքում՝ 12 հա, 7000 քմ, 3 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3000 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]