Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Օգոստոս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ազգի եւ մարդկության բարերարը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ազգի եւ մարդկության բարերարը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հուլիսի 10-ը հայ հասարակական գործիչ, մեծահամբավ բարերար, գյուտարար, արդյունաբերող Ալեք Մանուկյանի հիշատակի օրն է: Հայրենասիրական եւ ազգասիրական վեհ նպատակներով ոգեշնչված՝ նա ձգտում էր ընդլայնել սեփական արդյունաբերությունը, որպեսզի կարողանա էլ ավելի օգտակար լինել իր հայրենիքին: Ցանկանում էր, որ մեր մշակույթը, հայ գիրն ու գրականությունը «չանտեսվեն այլեւս»: Ալեք Մանուկյանի մասին եվրոպական մամուլը գրելու էր. «Հայ ազգի ամենանշանավոր անհատներից մեկն աշխարհում»…

Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայերի բնաջնջման փորձից հետո դժվար էր հանգիստ եւ ապահով ապրել հայրենի ծննդավայր Զմյուռնիայում:  Երիտասարդ Ալեք Մանուկյանը, ով փայլում էր գիտելիքներով եւ աշխատասիրությամբ, իր հետ վերցնելով մի քանի կարեւոր իրեր եւ գրպանում ունենալով 50 դոլար՝ մեկնել է ԱՄՆ:

Ապագա գործարարին սպասվում էր դժվարություններով լի օրեր: Ալեք Մանուկյանը,   բնակություն հաստատելով ԱՄՆ-ի նահանգներից մեկում, սկսել է որպես ավտոմեխանիկ աշխատել ավտոմեքենաշինական գործարանում: Աշխատանքային ժամերը հագեցած էին, ուժերի լարումով, հոգնեցուցիչ: Միայն այն հանգամանքը, որ երիտասարդը տաժանակիր աշխատանքից հետո, չխնայելով իրեն, հայոց լեզվի դասընթացներ էր անցկացնում հայ մեծահասակների հետ, կարելի է եզրակացնել նրա հայրենասիրության մասին: Նա չէր ցանկանում, որ հայը մոռանա իր մայրենի լեզուն»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ