Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Օգոստոս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- «Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- «Լիճք» ենթակայանի ամբողջական 
վերակառուցումն անհրաժեշտություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթակայանը շահագործվում է ավելի քան 50 տարի, ենթակայանի ամբողջական վերակառուցման անհրաժեշտություն է առաջացել: Քանի որ, ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, սարքավորումների մաշվածության բարձր աստիճանը ստեղծում է էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման մեծ ռիսկեր: Բացի այդ, սարքավորումների կանոնակարգված շահագործման ապահովման բարդությունը կապված է պահեստամասերի ձեռքբերման խնդիրների հետ, որովհետեւ սարքավորումները վաղուց դուրս են եկել արտադրությունից: Մյուս պատճառն այն է, որ շահագործման մեջ գտնվող ռելեական պաշտպանության եւ ավտոմատիկայի սարքվածքները, բացի հին եւ մաշված լինելուց, չունեն ժամանակակից անհրաժեշտ միկրոպրոցեսորային սարքվածքներին բնորոշ ֆունկցիաներ, այն է՝ պաշտպանություններն ընտրելու հնարավորություններ, որոնք ապահովում են էներգահամակարգի հուսալի աշխատանքը: Եվ վերջին պատճառը՝ ենթակայանների երկաթբետոնե կոնստրուկցիաները, 50 տարուց ավելի շահագործման մեջ գտնվելով, քայքայվել են, իսկ մալուխային խրամուղիները, ծայրահեղ անմխիթար վիճակում գտնվելով, չեն ապահովում մալուխների ջրամեկուսացումը, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է մալուխների մեկուսիչ շերտի քայքայմանն ու վթարների առաջացմանը:

Ի դեպ, «Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցման անհրաժեշտության մեկ այլ՝ կարեւոր պատճառ էլ կա՝ «Մասրիկ -1» արեւային կայանը»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ