Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

Խստացված վերահսկողություն Էրեբունի վարչական շրջանում․ՔՏՀԱ տեսչական մարմինը հայնաբերել է խախտումներ

Խստացված վերահսկողություն Էրեբունի վարչական շրջանում․ՔՏՀԱ տեսչական 
մարմինը հայնաբերել է խախտումներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ կրկին ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում ՀՀ Պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Վերահսկողական գործառույթների շրջանակներում արձանագրված հիմնական խախտումները հետևյալն են՝ կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնցում եղել են կանգնած ուղևորներ, իսկ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են վարորդներ, որոնք եղել են առանց պաշտպանիչ դիմակի։

ՀՀ ՃՈ կողմից՝ պայմանավորված խախտումների բնույթով, կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։ Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ առկա թերություններն անհապաղ շտկելու կամ վերացնելու, այսուհետ նաև բացառելու  ուղղությամբ։

Կորոնավիրուսի (Covid 19) հետագա տարածումը կանխարգելելու նպատակով մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում և մարզերում»,- ասված է հաղորդագրության մեջ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ